Փաշինյանի հայտարարությունից հետո Ռուսաստանը զգուշավոր է դարձել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ի պատասխան Լավրովի հայտարարությանն համարում եմ շատ տեղին, այս կերպ նա պարզ հասկացրել է որ չի հանդուրժելու, որ որևէ երկիր, այդ թվում Ռուսաստանը միջամտի ՀՀ-ի ներքին գործերին:

Այս մասին այսօր Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը խոսելով ՌԴ արտգործնախարար՝ Լավրովի հայտարարությանն ի պատասխան ՀՀ վարչապետ Փաշինյանի արված այն հայտարարությունից որտեղ ասվում էր ՝ «սա նոր իրավիճակ է, մենք բոլորս պետք է այդ իրավիճակին ադապտացվենք, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերները »:

Քաղաքագետը նկատեց, որ մինչև թավշյա հեղափոխությունը Ռուսաստանի համար նորմալ էր դարձել միջամտելը ՀՀ ներքին գործերին, իսկ այժմ իրավիճակ է փոխվել և ՀՀ վարչապետը ռուսական կողմին ցույց է տալիս, որ այլևս նման հայտարարությունները անընդունելի և անհանդուրժելի են:

«Եթե հաշվի առնենք , որ Փաշինյանի հայտարարությանը չհաջորդեց ռուսական կողմից նոր հայտարարություն, ապա պետք է ենթադրել որ նրանք ընկալել են , որ պետք չէ միջամտել ՀՀ ներքին գործերին: Մի բան ակհայտ է՝ վերջին տարիներին Ռուսաստանը դասեր է քաղել, նրանք այլևս չեն ցանկանում, որ Հայաստանում հակառուսական հիստերիայի բարձրացնել, ինչն էլ նպաստում է լինել ավելի զգուշավոր հայտարարությունների և գործունեության մեջ:»,-ասաց Արմեն Վարդանյանը:

Խոսելով Ռուսաստանի մտահոգություններից, ինչը տեղի է տվել անել հայտարարություններ Քոչարյանի կալանավորման և Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու մասով նշեց, որ նրանց մտահոգությունը մեծապես կապված է Խաչատուրովի հետ քանի որ վերջինս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր, ասելով .«Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը համապատասխան մարմինները կարող էին այլ կերպ անել՝ սկզբում հետ կանչել, ինչից հետո քրեկան գործ հարուցել:

Մենք գիտենք նաև որ ՀՀ ԱԳՆ դիմել է ՀԱՊԿ-ին որպեսզի փոխենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունում Հայաստանի ներկայացուցչին, քանի որ Հայաստանի ներկայացուցիչը մինչև 2020թ.-ը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը»,-նշեց Վարդանյանը հավելելով որ սրանք փոքրիկ միջադեպեր են, որոնք չեն կարող ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա :
politik.am

Like this post? Please share to your friends: