Քաղաքական շահի հետևից վազող , անսկզբունքային մարդիկ տեղ չունեն մեզ մոտ. Պապիկյան

Politik.am-ի հարցազրույցը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանի հետ:

—Պարո՛ն Պապիկյան, հեղափոխության ընթացքում Դուք և ձեր ընկերները, ովքեր առաջնորդում էին հեղափոխությունը, հռչակեցին նաև երեք կարևոր աշխատանքների իրականացում՝ ընտրական օրենսգրքի փոփոխություն, կուսկացության մասին նոր օրենքի ընդունում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացում: Վերնշվածներից՝ կուսակցությունների մասին նոր օրենք այդպես էլ չունեցանք, որը թույլ կտար զտել քաղաքական դաշտը: Ինչ՞ն էր խնդիրը՝ ժամանակ չգտնվե՞ց, կամքի բացակայությու՞ն , թե՞ այլ պատճառներ կան:

— Կուսակցությունների մասին նոր օրենքը խիստ անհրաժեշտ եմ համարում, բայց հետհեղափոխական շրջանում առաջնային է արդարության մթնոլորտի վերականգնումը, որի ուղղությամբ մենք ամեն օր աշխատում ենք, ամենօրյա ռեժիմով քայլեր ենք անումում:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պետք է երկար քննարկումներ անցկացնենք կուսակցությունների մասին օրենքի նախագծի վերաբերյալ, ինչը այս փուլում ֆիզիկապես հնարավոր էլ չէ, և հետո, տարբեր շահարկումների առիթ է տալու, թե իբր նոր իշխանությունները կուսակցությունների համար ճանապարհ են փակում։

Կուսակցությունների մասին նոր օրենք մենք կունենանք ընտրություններից հետո, և այդ օրենքը կլինի ներքին ժողովրդավարության արտացոլանքը։ Կուսակցությունները կդառնան ոչ թե անձակենտրոն, այլ ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք չեն ակտիվանա միայն ընտրությունից ընտրություն, այլ մշտապես քաղաքական գործունեություն կծավալեն: Մենք պետք է այնպես անենք, որ քաղաքական կուսակցությունները ունենան իրենց իրական դերակատարումը:

Բոլորի համար պետք է ակնհայտ լինի, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ նախադեպ չունեցող ազատ և արդար ընտրություններ են լինելու, դրանից հետո բոլորով կքննարկենք և կունենանք կուսակցությունների մասին շատ ավելի լավ օրենք, որը էլ ավելի կամրացնի՝ թե՛ կուսակցական համակարգը, և թե՛ պետության հիմքերը:

—Պարո՛ն Պապիկյան, խոսելով կուսակցությունների մասին, Հայաստանում տպավորություն կա, որ կուսակցություններում չկա գաղափարախոսություն և, եթե անգամ ունեն ապա հետևողական չեն այդ գաղափարախոսությանը: Ինչո՞վ է պայմանավորված այս իրավիճակը, երբ կուսակցություններն իրենց որդեգրած արժեքները չեն կարևորում: Անհասկանալի է, թե ի՞նչ գաղափարախոսություն ունեն հայաստանյան քաղաքական կուսակցությունները և արդյո՞ք իշխանության գալու դեպքում կյանքի կկոչեն իրենց ծրագրերը:

Օրինակ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրում կա կետ որով ԵԱՏՄ անդամությունը համարվում է սխալ, բայց այսօր ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտնել՝ իրողություն է փոխվել և ավելին՝ հայտարարվում է, որ պետք է ավելի ակտիվ աշխատել ԵԱՏՄ-ում: Այս հակասությունները չե՞ն խանգարի ավելի առողջ և ներկայանալի լինելուն, որպեսզի հասարակությունն էլ հստակ հասկանա կուսակցության գաղափարները:

-Կա հստակ մի փաստ, որ Հայաստանում հետխորհրդային շրջանից հետո կուսակցությունները չեն կայացել, և սրա հիմքում կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Չեմ բացառում, եթե ՀՀ-ում հեղափոխությունը լիներ տաս կամ քսան տարի առաջ, մենք արդեն կունենայինք կայացած կուսակցական համակարգ: Այս խնդիրը ժամանակին առկա էր նաև նախահեղափոխական Վրաստանում, բայց Սաակաշվիլին, չտրվելով իշխանությունը պահելու գայթակղությանը, պատվով պարտություն կրեց, ինչն էլ հանդիսացավ Վրաստանում կուսակցական համակարգի ամրացման հիմքը :

Like this post? Please share to your friends: