Քիչ առաջ Հայկ Մարությանի հրաշք քայլը, կեցցես…միայն իմանաք ինչ ՑՆՑՈՂ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ մարտի 1-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին։ «Երթուղին անցնելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից՝ քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն, վերջնակետը՝

Ուռուցքաբանության կենտրոն (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ լուսանկարում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.15-ից մինչեւ 23.00։ Հիշեցնում եմ, որ՝ Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց,

վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ: Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղեւորների եւ ընդհանրապես, երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին։ Ի դեպ, նոր երթուղում առաջին անգամ կիրառվում է ցուցանակների նոր դիզայնը, որի մշակման համար շնորհակալություն Braind գործակալությանը»,-նշել է նա։

The press secretary of the mayor of Yerevan Hakob Karapetyan informs that starting from March 1, the route number 99 will start operating with 13 new compact buses. “The route will pass from HAT Babajanyan Street, through the city center to Kanaker-Zeytun, the end point – Oncology Center (detailed des

Like this post? Please share to your friends: