Քիչ առաջ ցավալի լուր սիրված ու ճանաչված դերասանուհի Էմմա Մանուկյանից…պարզվում է նա

Դերասանուհի Էմմա Մանուկյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է:
Արդեն երկու օր է, ինչ հեռուստադիտողը հետեւում է «Դեպի վայրէջք» բազմասերիանոց ֆիլմի զարգացումներին, որտեղ Էմման մարմնավորում է գլխավոր հերոսուհուն: Մեզ հետ զրույցում դերասանուհի պատմեց հեռուստասերիալի նկարահանումների ընթացքի մասին, ինչպես նաեւ անդրադարձավ անկողնային տեսարաններին, որոնք մեծ քննարկումներ առաջացրին հանրության շրջանում:

 

«Այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացա Ելենա Արշակյանից, ու քանի որ նրա հետ արդեն իսկ երկու նախագծի շուրջ հաջող համագործակցություն էի ունեցել, երկար չմտածեցի եւ ուրախությամբ ընդունեցի առաջարկը:

 

Մեծ նշանակութուն ունեցավ նաեւ այն, որ թիմին ծանոթ էի, գիտեի սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանի կարողությունները: Ի դեպ, շատ կարեւոր էր, որ ֆիլմի սցենարը հենց սկզբից ամբողջությամբ պատրաստ էր: Ես ամբողջ սցենարը մեկ գիշերում կարդացի եւ անմիջապես մեծ ոգեւորությամբ լցվեցի. հերոսուհիս շատ հետաքրքիր էր, ես դեռ հնարավորություն չէի ունեցել նման կերպարով հանդես գալու»,- նշեց Էմման:

Խոսելով ֆիլմի գլխավոր թեմայի՝ թրաֆիքինգի մասին, դերասանուհին նկատեց.

«Սա շատ կարեւոր խնդիր է, որի մասին շատերը վախենում են խոսել: Ֆիլմում այդ երեւույթը հակառակ կողմից է ներկայացված, ավելի շատ ցուցադրվում է ոչ թե թրաֆիքինգի ժամանակ այդ կնոջ՝ տվյալ դեպքում իմ հերոսուհու, հոգեվիճակը, այլ թե ինչպես է զարգանում նրա ճակատագիրը այդ խնդրից հետո, ցուցադրվում է նաեւ հասարակության ընկալումը եւ նրանց վերաբերմունքը:

Կարծում եմ՝ սա նաեւ դաստիարակչական կլինի, քանի որ տրված է հասարակության եւ տվյալ աղջկա բախումը: Ընդ որում՝ հասարակության մեջ մտնում է ամուսինը, սկեսուրը, հարազատ քույրը եւ առհասարկ մտերիմները: Այսինքն՝ խնդիրը միայն հանրային ընկալման մեջ չէ, այլ այն կարեւոր գործոնի, որ անգամ հարազատներն են դժվար կարողանում ընկալել»:

Էմմա Մանուկյանի խոսքով՝ նա իր մարմնավորած յուրաքանչյուր կերպարի պատկերացնում է ու վերարտադրում.

«Միշտ ասել եմ՝ ես կերպար չեմ կերտում: Ինձ համար նրանք կան, գոյություն ունեն եւ ես ասես մտնում եմ նրանց մեջ: Այս կերպարն էլ հենց սկզբից տեսա իմ առաջ ու ներկայացրի, իսկ արդյունքների մասին թող դատի հեռուստադիտողը»,- նշեց նա ու հավելեց.

«Սա շատ բարդ կերպար էր՝ հոգեբանական անչափ բարդ տեսարաններով: Նկարահանումներն ավարտված են, բայց ինձ մինչեւ հիմա դժվար է հետ գալ նախկին հոգեվիճակ: Նկարահանումների երեք ամիսների ընթացքում շատ ծանր ապրումների ու սթրեսների միջով եմ անցել»:

Անդրադառնալով «Դեպի վայրէջք»-ում տեղ գտած անկողնային տեսարաններին եւ խոսելով հանրության բուռն արձագանքներից՝ Էմմա Մանուկյանը նշեց.

«Որպես այդպիսին՝ այս ֆիլմում ես բաց տեսարան չեմ ունեցել, միայն մեկ համբույրի տեսարան է եղել Սարգիսի հետ եւ վերջ, դրա համար էլ երեւի հանրության քննարկումներն իմ կողքով են անցել: Ինչ վերաբերվում է առհասարակ երեւույթին, կարծում եմ, մարդիկ այլ թեմա չունեն, դրա համար էլ դա են քննարկում: Երբ բուռն արձագանքի արժանացավ ֆիլմի անոնսը, ես պարզապես զարմացա, որ մարդիկ չէին նկատել այդ անոնսի հետաքրքր դրվագները, փոխարենը՝

կենտրոնացել էին բաց տեսարաններով միկրոկադրերի վրա ու օրերով խոսում էին այդ մասին: Հավատացեք՝ այդ փոքրիկ անոնսում զգացվում է դերասանական հետաքրքիր աշխատանք, ու եթե դա չի նկատվում, ապա մեկնաբանություն ուղղակի չեմ ուզում տալ, քանի որ պատասխանը չունեմ: Գուցե ժամանակ է պետք, որպեսզի մեր հեռուստադիտողի աչքը սովորի, միշտ էլ առաջին քայլերը դժվարությամբ են ընդունվում: Ի դեպ՝ ընդգծեմ, որ ինքս ներկա եմ եղել խաղընկերներիս մասնակցությամբ բաց տեսարաններին եւ պետք է ասեմ, որ դրանցում գռեհիկ կամ հակաէսթետիկ ոչինչ չկա, ամեն ինչ արված է շատ գեղեցիկ ու գլխավորը՝ չափի մեջ:

Ի վերջո, եթե ֆիլմը թրաֆիքինգի մասին է, ապա ավելի ծիծաղելի կլիներ այդ տեսարանների բացակայությունը, քան ներկայությունը: Եթե ֆիլմի բովանդակությունը պահանջում է նաեւ կյանքի այդ կողմը, ապա դրանից խուսափելը պրոֆեսիոնալ չի լինի: Ու հարկավոր չէ մտածել, որ բոլոր ֆիլմերը պետք է ընտանեկան դիտման համար նախատեսված լինեն»:

Actress Emma Manoukian is the interlocutor of Life.panorama.am.
For the past two days, the viewer has been watching the development of a multi-story film “To land”, where Emma embodies the main heroine. In an interview with us, the actress told about the process of filming the TV series, as well as reflected the bedouin scenes that caused great debate among the public.

“I received the offer to be filmed in this film from Elena Arshakyan, and since I had already had a successful partnership with two projects, I did not think for a long time and gladly accepted the offer. It was also important that I knew the team, I knew the scriptwriter Anahit Mkhitaryan’s capabilities. By the way, it was very important that the scenario of the movie was completely ready from the start. I read the whole scenario overnight and immediately filled with great enthusiasm. My heroine was very interesting, I still had no chance to act like that, “Emma said.

Talking about the main subject of the film about trafficking, the actress noticed:

Like this post? Please share to your friends: