ՔՊ-ն քաղաքապետի թեկնածուին փոխելու՞ է. պարզվում է Կարգին Հայկոն նաև Չեխիայի քաղաքացի է

Կարգին Հայկոն նաև Չեխիայի քաղաքացի է:

Դերասան Հայկ Մարությանը, ով ավելի հայտնի է նաև Կարգին Հայկո անվամբ, 2015 թվականին Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ինքն էր խոստովանել: Ի թիվս բազմաթիվ հարցերի նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին իր մասնակցությանը.

«Իմ և ընտանիքիս գործունեությունը կլինի հենց Չեխիայում: Այնտեղ կփորձենք իրազեկել այդ թեման: Ավելի շատ մարդ ներգրավել ոչ միայն հայազգի, այլ ընդհանրապես Չեխիայում ապրող: Մի խոսքով այդ ուղղությամբ այնտեղ շատ կաշխատենք, որովհետև այստեղ զբաղվողները շատ են և՛ իրական և՛ չակերտավոր, ավելի լավ է դաշտը թողնենք այստեղ իրենց: Մենք այնտեղ, դրսում կանենք մի բան»: Ֆեյսբուքյան ասուլիսի օգտատերերից մեկի հարցին այսպես է պատասխանել․ Մենք երկքաղաքացի ենք՝ Հայաստանում, թե Չեխիայի Հանրապետությունում։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը այսպես է արձագանքել ֆեյսբուքում․

Styopa Safaryan

Եթե Հայկ Մարությանը երկքաղաքացի է /որոշ ընկերներ ասում են, որ նա ինչ-որ տեղ հայտարարել է/, ապա Երևան քաղաքում տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝

1․ Հոդված 42. Քաղաքապետին ներկայացվող պահանջները

Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:

2․Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Կարծես թե ՔՊ-ն թեկնածու է փոխելու…

Հայկ Մարությանը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում։

Հասմիկ Բաբաջանյան

Like this post? Please share to your friends: