1 միլիարդ գրավը դեռ չի վճարվել

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխելու համար Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված 1 միլիարդ դրամը դեռ չի վճարվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը:

«2-3 օրվա ընթացքում պարզ կլինի՝ դատարանի կողմից սահմանված 1 միլիարդ դրամը կվճարվի, թե՞ ոչ»,- ասաց նա:

Like this post? Please share to your friends: