100 կգ քաշ ունեցող մոդելը մերկ է նկարահանվել, որպեսզի բացատրի, թե որքան սխալ են իր մասին հնչած կարծիքները

29-ամյա պլյուս չափի մոդելը մերկ է նկարահանվել և հարցազրույց տվել Women’s Health ամսագրին: Նա նկարահանվել է

բույսերի ֆոնին՝ չվախենալով բոլոր կողմերից ցուցադրել իր բնական գեղեցկությունը: Թաբրիան որոշել է շարունակել կոտրել մարմնեղ կանանց վերաբերյալ կարծրատիպերը, ասելով, որ հաճախ է ստիպված լինում բախվել դրանց, այդ թվում նկարահանման հրապարակում:

«Քո բախտը բերել է, քանի որ մարզվելու կարիք չունես», «Ես նույնպես կցանկանայի վնասակար սնունդ ուտել»:

Սա միայն մի մասն է, ինչը ես լսում եմ նկարահանման հրապարակում, քանի որ ես 100 կգ քաշ ունեցող պլյուս չափի մոդել եմ: Բայց ես ծույլ չեմ և նստակյաց կյան չեմ վարում, նշել է նա:

Աղջկա խոսքերով, նա հետևում է իր կազմվածքին, ինչպես շատ լավագույն մոդելներ, որոնց հետ Թաբրիան ցանկանում է հավասար հնարավորություններ ունենալ: Եվ նրա կազմվածքը համառ մարզումների և ուշադիր ընտրված սննդակարգի արդյունք է:

«Մարդիկ կարծում են, որ եթե ես մարմնեղ եմ, ուրեմն չեմ մարզվում, բայց ես շատ ուժեղ եմ և հպարտ եմ դրանով: Իմ կազմվածքը պահպանելու համար հատուկ սննդակարգ և

վարժություններ են անհրաժեշտ: Հիմա ես ընդմիջումներով մարզումներ եմ անում և ծանրություն բարձրացնում», ասել է մոդելը:

he 29-year-old plus size model was shot naked and interviewed by Women’s Health magazine. She was filmed in the background of plants, not afraid to display her natural beauty on all sides. Tabria has decided to continue breaking stereotypes about fleshly women, saying she often has to confront them, including at the shooting scene.

Like this post? Please share to your friends: