5 մթերք, որոնք մեծացնում են քաղցկեղի առաջացման վտանգը

Որոշ մթերքների օգտագործումը գիտնականները կապում են չարորակ ուռուցքների առաջացման վտանգի հետ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մթերքներ, որոնք հայտնի են քաղցկեղածին հատկություններով:

Պոպկորն

Պոպկորնը վտանգավոր մթերք է համարվում. մի շարք հետազոտություններ հաստատել են, որ այն մեծացնում է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը: Բանն այն է, որ պոպկորնի յուղում հաճախ սինթետիկ բուրավետիչներ են ավելացնում, որոնք տաքացնելիս դիացետիլ տոքսին պարունակող գոլորշի են արտազատում:

Պահածոներ

Պահածոների քաղցկեղածին հատկությունների մասին վաղուց է հայտնի: Պահածոյացված մթերքների մեծ մասում A-բիսֆենոլ կա: Մարդու առողջության վրա դրա ազդեցությունը քիչ է ուսումնասիրված, բայց համարվում է, որ այն փոխում է բջիջների կառուցվածքը, չարորակ նորագոյացություններ առաջացնում:

Ռաֆինացված շաքար

Ռաֆինացված շաքար պարունակող մթերքները նույնպես մեծացնում են օնկոհիվանդությունների վտանգը, այդ պատճառով խորհուրդ չի տրվում չարաշահել նման մթերքները: Վտանգավոր են, մասնավորապես, քաղցր գազավորված ըմպելիքներն ու մեծ քանակությամբ շաքար եւ քիմիական բուրավետիչներ պարունակող հրուշակեղենը:

Մարինացված եւ ծխեցված մթերքներ

Վտանգավոր են թթու դրված, մարինացված եւ ծխեցված մթերքները, այդ թվում՝ ծխեցված միսը, խոզապուխտը, երշիկները: Վերամշակված միսը վերջերս ներառվել է ԱՀԿ-ի կազմած քաղցկեղածին մթերքների ցանկում:

Գրիլ եւ խորոված

Քաղցկեղի առաջացման վտանգը մեծացնող մթերքների ցանկում ներառվել են նաեւ հիդրոգենացված ճարպերն ու միսը, որը պատրաստվել է գրիլի կամ բաց կրակի վրա: Գիտնականները բացատրում են, որ այդ ժամանակ արտազատվող քիմիական նյութերը բացասաբար են ազդում մարդու առողջության վրա:

Like this post? Please share to your friends: