Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում շարունակվելու է «Ազիզյանները» սիթքոմը, որի գլխավոր դերակատարը Հայկ Մարությանն էր։ Վերջինս ընտրվել է Երևանի քաղաքապետ և չի նկարահանվելու սիթքոմում։
Սիթքոմում լինելու է նոր կերպար, որին մարմնավորող դերասանի անունը ստեղծագործական կազմը գաղտնի է պահում։ Նոր եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են, պատրաստ է նաև սցենարը, մի քանի օրից կմեկնարկեն նկարահանումները։
Tert.am Life–ը փորձեց պարզաբանում ստանալ նախագիծի ռեժիսոր և պրոդյուսեր Արման Մարությանից` հասկանալու, թե ինչ լուծմամբ են վերադառնալու եթեր։ Վերջինս չհերքեց, որ հոկտեմբերին լինելու են եթերում։
Նա հայտնեց, որ նոր կերպարի համար ընտրել են շատ հայտնի դերասանի, որի մուտքը մեծ անակնկալ է լինելու հեռուստադիտողների համար, սակայն ասաց, որ առայժմ որևէ մանրամասներ հաղորդել չի կարող։
Աղբյուր՝ Tert.am Life