Առաջին օրերին, երբ ասում էին պարո՛ն նախարար, շուրջս նախարար էի փնտրում. Արայիկ Հարությունյանի զավեշտալի պատմությունը

Շուտով լույս է տեսնելու «Հայկական թավշյա հեղափոխություն» անվանումով կոմիքսային գիրքը: Ծրագրի մեկնարկին ներկա էին փոխվարչապետներ Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը, ինչպես նաև կրթության և գիտության, մշակույթի նախարարներ Արայիկ Հարությունյանը և Լիլիթ Մակունցը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հավատացրեց, որ ժամանակ չի ունեցել հետադարձ հայացք ձգել ու հիշել հեղափոխության օրերը: Դրանով կզբաղվի, երբ արձակուրդ ունենա: Նա պատմեց նաև, որ իր՝ նախարարի պաշտոնը ստանձնելու առաջին օրերին անսովորության զգացում է ունեցել:

«Առաջին օրերին, երբ ասում էին պարո՛ն նախարար, շուրջս նախարար էի փնտրում: Հիմա էլ, երբ ասում եք՝ հեղափոխության լիդերներ, կրկին լիդեր եմ փնտրում դահլիճում: Ժամանակ չեմ ունեցել վերապրելու հեղափոխության օրերը: Միայն այն ժամանակ վերհիշեցի, երբ կոմիքսների հարցն էինք քննարկում»,- ժպիտով պատմեց նա:

Like this post? Please share to your friends: