Գյումրեցի Սաթենիկն ու Գարիկ Մարտիրոսյանը հուզեցին «Ты супер!»–ի ժյուրիին. (Տեսանյութ)


Տաղանդավոր Սաթենիկն ու հանրահայտ շոումենը միասին ելույթ ունեցան «Ты супер!» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում։

Ռուսաստանաբնակ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու «Ты супер!» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սաթենիկ Գևորգյանը մրցույթի եզրափակիչ փուլում հանդես եկան զուգերգով և երգեցին «Իմ Հայաստան» երգը։ Ելույթն անչափ դուր եկավ ժյուրիի անդամներին։ Յուլյանա Կարաուլովան ասաց, որ նրանց երգից հետո Հայաստան մեկնելու ցանկություն առաջացավ։

«Այնքան ռոմանտիկա փոխանցեցիք, շնորհակալություն։ Կարծում եմ` Սաթենիկը հայրենիք կվերադառնա աստղ դարձած»,- ասաց նա։
Երգիչ Սերգեյ Լազարևը զարմացած ու հիացած ասաց. «Այսքան փոքրիկ աղջնակի մեջ` այսքա՞ն հզոր ձայն»։

Մրցույթի եզրափակիչ փուլ են հասել մասնակիցներից 11-ը, որոնցից մեկն էլ գյումրեցի Սաթենիկ Գևորգյանն է։

Սաթենիկը մինչև 6 տարեկանն ապրել է մոր, հոր և երկու եղբոր հետ։ Ընտանիքին սովից փրկելու համար հայրը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել։ Այժմ աղջիկն ապրում է նոր ընտանիքում։ Սաթենիկը երգում է յոթ տարեկանից։ Շատ է սիրում երգել։ Անգամ եթե ուսուցիչը ոչ մի առաջադրանք չի տալիս, միևնույն է` նա հոգեհարազատ մի երգ է գտնում ու սկսում է սերտել։ / Armeniasputnik.am /
Մանրամասները՝ տեսանյութում

Like this post? Please share to your friends: