Գնահատում եմ արված ամեն փոփոխություն և ողջունում վարչապետին դրա համար. Բեն Ավետիսյան

Priemenews-ի թղթակիցը զրուցել է դերասան Բեն Ավետիսյանի հետ, ով այժմ նկարահանվում է «Կենտրոն» հեռտուստաընկերությամբ հեռարձակվող «Երևի» սերիալում: Բեն Ավետիսյանը, այն դերասաններից է, ով իր ակտիվ մասնակցությունն է ունեցել «Թավշյա հեղափոխության» ընթացքում:Սակայն դերասանը ցավով նշեց, որ երեկ Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա կապակցությամբ կազմակերպված հանրահավաքին չի կարողացել մանակցել,
որովհետև քաղաքում չի եղել, բայց ամեն ինչից տեղյակ է.

«Օնլայն նույնպես չեմ կարողացել հետևել հանրահավաքին, որովհետև այդ ժամանակ Վրաստանի ճանապարհին էի: Բայց արդեն այսօր տեղեկացա ամեն ինչի մասին»: Թե ինչպես է գնահատում երեկվա Նիկոլ Փաշինյանի ելույթը, դերասանը պատասխանեց.

«Ես քաղաքականության մեջ երբեք չեմ խորացել և հիմա էլ չեմ խորանում, որովհետ այն իմը չէ, ես ունեմ իմ մասնագիտությունը,բայց ես ինքս հեղափոխության մասնակից եմ եղել, որովհետև ցանկացել եմ մի բան փոխված տեսնել իմ երկրում:

Գնահատում եմ արված ամեն փոփոխություն և ողջունում վարչապետին դրա համար: Սակայն պետք է ասեմ, որ այժմ էլ շատ խնդիրներ կան քաղաքում, որոնք դեռ լուծված չեն:

Դրանք այնքան շատ են և նկատելի, որ դրանց մասին մտածելն իսկ ավելորդ է, ընդամնեը պետք է շատ շտապ լուծել, կարծում եմ՝ դժվար չէ»:
Շուտով Երևանի քաղաքապետի ընտրություններն են, և Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքի ընթացքում ներկայացրեց նաև դերասան Հայկ Մարությանին՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածու:
Շատերի մոտ դա դժգոհությամբ է արտահայտվում, որովհետև հանրության մի մասը չի սիրում կտրուկ փոփոխություններ, և դերասանին ուզում է տեսնել բեմում, այլ ոչ քաղաքականության մեջ,իսկ շատերն էլ Հայկին լավագույն թեկնածուն են համարում, մեկնաբանելով, որ վերջինս միշտ մասնակցել է քաղաքի համար իրականացվող բոլոր բողոքի ակցիաներին և միշտ ժողովրդի կողքին է եղել:

Այս առիթով դերաասանը նշեց.
«Դա շատ ծավալուն թեմա է, սխալ կլինի որ ես իմ անձնական մոտեցումը ցույց տամ այդ հարցի վերաբերյալ, ամեն դեպքում, կասեմ,որ ես միշտ սիրում եմ, որ ամեն մարդ իր գործով է զբաղվում, ուրիշ ավելացում չեմ անի, ինքը շատ լավ դերասան է, այդքանը կարող եմ ասել նրա մասին»:

Like this post? Please share to your friends: