«Գոտկատեղից ներքև ունեմ մի փոքրիկ սարք, բայց այն դեռ չի օգտագործվել»․ Քահանայի պատմությունը լսելիս ծիծաղից կթուլանաք

Անչափ կիրթ մի տիկին նստած է Շվեյցարիայից ժամանած ինքնաթիռի սրահում։
Կինը դիմում է իր կողքին նստած հոգևորականին․
-Կարո՞ղ եմ ձեզ մի բան խնդրել, տեր հայր։
-Իհարկե, զավակս։ Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել։
-Բացատրեմ՝ որն է իմ խնդիրը։ Ես մարմնի ավելորդ մազերը հեռացնող նոր, շատ խրթին գաջեթ եմ գնել ինձ համար։ Բավականին խոշոր գումար եմ վճարել այդ սարքի համար։ Հիմա մտածում եմ, որ գերազանցել եմ հայտարարագրի սահմանն ու անհանգստանում եմ, որ գաջեթս մաքսատանը կբռնագրավեն։ Եթե ձեզ խնդրեմ, կհամաձայնե՞ք ձեր փարաջայի տակ թաքցնել։

-Իհարկե, կհամաձայնեմ, զավակս, բայց դուք պիտի հասկանաք, որ ես ընդունակ չեմ ստելու,- խռպոտ պատասխանում է հոգևորականը։
-Դե դուք այնպիսի վեհանձն տեսք ունեք, տեր հայր, որ վստահ եմ՝ նրանք չեն հանդգնի ձեզ հարցախեղդ անել,- ասում է կինն ու մազահեռացման սարքավորումը հանձնում նրան։
Ինքնաթիռի ուղևորները վայրէջքից հետո հասնում են մաքսատուն։ Երբ հերթը հասնում է քահանային, մաքսատան ծառայողը հարցնում է նրան․

-Տեր հայր, դուք ներկայացնելու բան ունե՞ք։
-Գլխից մինչև գոտկատեղ ներկայացնելու բան չունեմ, զավակս,-պատասխանում է հոգևորականը։

Նրա պատասխանը տարօրինակ համարելով՝ մաքսային ծառայողը հարցնում է․
-Իսկ գոտկատեղից ներքև բան ունե՞ք ներկայացնելու։

Հոգևորականը պատասխանում է․
-Այո։ Գոտկատեղից ներքև ունեմ մի հրաշալի փոքրիկ սարք, որ նախատեսված է կանանց կարիքները բավարարելու համար, բայց այն դեռ չի օգտագործվել նրանց կողմից։

Չկարողանալով զսպել ծիծաղը՝ մաքսատան աշխատակիցն ասում է․
-Անցեք, տեր հայր, անցե՛ք․․․
bavnews.am

Like this post? Please share to your friends: