Դուք միայն տեսեք, թե ում մասին է այսպես արտահայտվել Թանկյանը. «Բառերս չեն հերիքում, որ նկարագրեմ այս մարդուն»

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում՝ ներկայացնելով իր և իր կնոջ՝ Անժելա Մադաթյանի հանդիպումները երեկ տեղի ունեցած միջոցառումների ժամանակ:

Նա, մասնավորապես, հրապարակել Թումո այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր լուսանկարը և մակագրել․

«Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ այցելեց Թումո կենտրոն և աջակցեց մեզ:

Բառերս չեն հերիքում, որ նկարագրեմ այս մարդուն և նրա հրաշալի թիմին:

Նա ամեն օր իրականացնում է մեր բոլոր հույսերն ու երազանքները՝ կապված այս փոքրիկ, բայց հրաշալի ազգի հետ»:

Like this post? Please share to your friends: