«Ես երջանիկ եմ, որ կաս ու կաս հենց իմ կյանքում». Սոֆի Մխեյանը՝ Նազենի Հովհաննիսյանին

Գաղտնիք չէ, որ Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանը հայկական շոու-բիզնեսի ամենահավատարիմ եւ մտերիմ ընկերուհիներն են: Սոֆիի ու Նազենիի ընկերությունը երկար տարիների վաղեմություն ունի, եւ այսօր՝ Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրը, Սոֆին, ուղղակի, չէր կարող անտարբեր լինել եւ չշնորավորել, ինչպես ինքն է ասում՝ իր «հարազատ հոգուն»: Երգչուհին Facebook-ի իր էջում Նազենիի հետ լուսանկար է տեղադրել եւ շնորհավորել ընկերուհուն.

«Աշխարհում փոփոխական է ամեն բան…եւ այդ փոփոխությունները կարող են դրական կամ բացասական ալիքներ բերել։ Բայց այդ ալիքների մեջ կան ՄԱՐԴԻԿ, որոնք հաստատուն կանգնած են, չեն տատանվում ոչ մի վարկյան, նրանք ամուր սյան պես կանգնած են կողքիդ՝ ինչ փոփոխություն էլ, որ լինի:
Ես հասկացել եմ, որ այս կյանքում փոփոխությունների, հեղափոխությունների, ամեն տեսակ կյանքի փուլերի մեջ ամենակարեւորը ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻ ունենալն է, մարդ, որը կլինի, կզգա քեզ ու միշտ ներկա կլինի կյանքումդ։
Երբեմն բառերը խեղճ են՝ ներսի եղածը նկարագրելու համար։ Այսօր իմ կյանքի հենասյուներից մեկի ծննդյան օրն է։ Իմ Նազենի, թող Աստծո օրհնությունը միշտ ուղեկիցդ լինի, մնացած բոլոր խնդիրները լուծվող ու հարթվող են, սրտիդ չափ մեծ երջանկություն եմ քեզ մաղթում։ Ես երջանիկ եմ, որ կաս ու կաս հենց իմ կյանքում:
Շնորհավոր ծնունդդ, իմ ԱՄԵՆԱՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻ»,-գրել է նա:

Like this post? Please share to your friends: