«Ես ձեզ սիրում եմ»․ Ժան Կլոդ Վան Դամն ու Comedy Club-ի մասնակիցները տժժում են Երևանում

Վան Դամը զարմացրել է հայ լուսանկարիչներին իր կրեատիվությամբ։ Լեգենդար հոլիվուդյան դերասան Ժան Կլոդ Վան Դամն իրեն Երևանում ֆանտաստիկ է զգում։ Այս մասին նա ասել էր լրագրողներին Comedy club փառատոնի կարմիր գորգի վրա՝ Հայաստանում նկարահանումների առաջին օրը։

Ամեն ինչից զգացվում էր, որ դերասանը հիանալի տրամադրություն ունի։ Նա պարում է, թռչկոտում է ու հնարավորինս հետաքրքիր դիրքերով է ներկայանում լուսանկարիչների առաջ։

«Այստեղ հիանալի է։ Ես ինձ ֆանտաստիկ եմ զգում», — ասաց դերասանը։

 

 

Like this post? Please share to your friends: