Երբեք վարորդի դուռը ձախ ձեռքով մի՛ բացեք. ահա, թե ինչու

Ավտոմեքենայի վարորդի դուռը երբեք ձախ ձեռքով մի բացեք: Հեծանվորդների համար երթևեկելի մասում առանձին գիծ է նշված:Նաև գործում են շատ հատուկ օրենքներ և կանոններ, որոնք կարգավորում են տեղաշարժի այդ տեսակը:
Ավտոմեքենայի դռան բռնակին ձախ ձեռքով ձգվելը սովորություն է:Այն բնական է՝ այդպես ավելի մոտ և հարմար է: Բայց սկանդինավցի վարորդներն այլ կերպ են վարվում: Ահա թե ինչու… Տարեկան մոտ 150 000 ավտոպատահար կապված է ավտոմեքենայի դռների հետ:
Հեծանվորդի բախումը դրանց շատ տարածված է:

Դեպքերի մեծ մասի պարագայում կարելի է խոսել վարորդի սխալի մասին: Ինչպես է դա սովորաբար տեղի ունենում: Հեծանվորդը շարժվում է բավական մեծ արագությամբ, և հանկարծ դուռը բացվում է: Վարորդը ոչինչ չի կասկածում, իսկ հեծանվորդը չի կարողանում խուսափել բախումից: Ամենահամեստ հաշվարկով՝ այդպիսի անզգուշության պատճառով 24 մարդ է զոհվել: Բայց քանի՞ դեպք չի արձանագրվել:

Ահա թե ինչ մեխանիզմի մասին է խոսքը: Դուռը ձախ ձեռքով բացելով՝ վարորդն ուշադրություն չի դարձնում իր ավտոմեքենայի մոտ տեղի ունեցողին: Աջ ձեռքով բացելիս նա շրջվում է ամբողջ մարմնով և կարող է տեսնել մոտեցող հեծանիվը կամ այլ տրանսպորտային միջոց:

Անշուշտ, հարցը ոչ միայն հեծանիվներն են, այլև, օրինակ, հետիոտները:Սովորությունը փոխելը կարող է մեծացնել անվտանգությունը փողոցներում:

Like this post? Please share to your friends: