Թե ինչ հետևանք կարող է թողնել վարսերը հաճախ ներկելը

Վարսերը հաճախակի ներկելու և կրծքագեղձի քաղցկեղի միջև որոշակի կապ գոյություն ունի։ Այսպիսի եզրակացության են հանգել Մոնակոյում արքայադուստր Գրեյսի անվան հոսպիտալի մասնագետները։ Եթե կինը վարսերը ներկում է տարեկան վեց անգամ, հիվանդության հավանականությունը 14 տոկոսով մեծանում է։ Քաղցկեղի հավանականությունը մեծանում է վարսերի համար նախատեսված ներկի բաղադրությունում առկա վտանգավոր նյութերի պատճառով։ Այդ պատճառով մասնագետները խորհուրդ չեն տալիս հաճախ ներկել վարսերը, հատկապես, եթե դրա համար հիմնավոր պատճառներ չկան։

Like this post? Please share to your friends: