Ինչպես մեկընդմիշտ ազատվել անցանկալի մազերից

Ներկայացնում ենք մարմնի անցանկալի մազերից ազատվելու բաղադրատոմսեր։ Դրանցից ամենաճիշտը պարսկական կանաչ կավն է։

Եթե Ձեզ հաջողվի վաճառքում գտնել այդպիսի կանաչ կավ, ապա Դուք հավերժ կարող եք մոռանալ անցանկալի մազերից ազատվելու խնդրի մասին։ Կանաչ կավը ցանկացած դեպիլյատոր կրեմից ավելի լավ է հեռացնում մարմնի մազերն ու դրանց արմատները։

Հնագույն մեթոդներից մեկը հետեւյալն է. վերցնում եք 50գր. եղինջի սերմեր, լավ մանրացնում, ավելացնում 100գր. բուսական բարձրորակ յուղ եւ ստացված զանգվածը մոտ երկու շաբաթ դնում եք չոր տեղում։ Երկու շաբաթ անց  զտում եք յուղը, լցնում մուգ շշի մեջ եւ օրական երկու անգամ քսում այն հատվածում, որտեղ կան անցանկալի մազեր։

Մյուս տարբերակը. մեկ ճաշի գդալ մեղրը խառնում եք կիտրոնի թարմ քամած հյութով։ Պետք է այնքան խառնել, որ մեղրը ձուլվի եւ թողնել, որ այն մնա տաք վիճակում։ Մեղր պետք է քսել այն հատվածում, որտեղ կան անցանկալի մազեր։ Պետք է սպասել, որ մեղրը չորանա եւ արդեն կարելի է հեռացնել այն մատների օգնությամբ։ Այս միջոցը մի փոքր ցավոտ է, բայց արդյունքը հիանալի է։ Բայց եթե Դուք մեղրից ալերգիա ունեք, ապա այս մեթոդը Ձեզ համար չէ։

Ներկայացնում ենք տնային պայմաններում պատրաստված մազահեռացման միջոց, որը ոչ միայն հեռացնում է անցանկալի մազերը, այլ նաև գեղեցկացնում մաշկը։ Մազահեռացման այս միջոցը կարելի է կիրառել դեմքի, ոտքերի և թևերի մազերից ազատվելու համար։

Անհրաժեշտ է․ 1 ձվի սպիտակուց, 1 ճաշի գդալ սպիտակ շաքարավազ և կես ճաշի գդալ եգիպտացորենի այլուր։

Ինչպես պատրաստել․ Ձվի սպիտակուցը, շաքարավազը և ալյուրը խառնել իրար հետ՝ մինչ կստացվի ամբողջական զանգված։

Արդեն պատրաստի զանգվածը քսել այն հատվածներին, որտեղ առկա են անցանկալի մազեր։

Թողնել մինչև լավ չորանա և հեռացնել այն մաշկից՝ պոկելով։

womensbest.net կայքը ներկայացնում է մի քանի բնական և ավանդական մեթոդներ, որոնք կօգնեն տան պայմաններում, անցավ ազատվել դեմքի անցանկալի մազերից:

Սոդա- Այս միջոցը պետք է կիրառել քնելուց առաջ: 1 ճ/գ սոդան լցրեք 200մլ եռացրած ջրի մեջ և թողեք սառչի: Բամբակը թրջեք այս լուծույթի մեջ, մի փոքր չորացրեք այն և դրեք դեմքի այն հատվածներին, որտեղ կան անցանկալի մազեր: Բամբակն ամրացրեք կպչուն վիրակապով և թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան կարող եք հեռացնել վիրակապը, այնուհետ այդ հատվածներին սնուցող քսուք քսեք:

Այս գործողությունը 2-3 անգամ կատարելուց հետո դեմքի մազերը կսկսեն թափվել:

Յոդ Ժողովրդական այս դեղամիջոցը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 40 մլ 70%-անոց ալկոհոլ, 1.5մլ ամոնիակ, 2մլ յոդ, 10մլ գերչակի յուղ, հիդրօքսիդ (10%):Բոլոր բաղադրիչները լավ խառնեք և թողեք խառնուրդը մնա այնքան, մինչև անգույն դառնա: Լուծույթը պետք է քսել դեմքին՝ առավոտյան և երեկոյան: Մի քանի օր օգտագործելուց հետո մազերը կսկսեն թափվել:

Սխտոր Դեմքի խնդրահարույց հատվածներին թարմ սխտորի հյութ քսեք օրական մի քանի անգամ: Հյութը թողեք դեմքին կես ժամ: Վերջում լվացեք գոլ ջրով և քսուք քսեք:

Like this post? Please share to your friends: