Ինչ են խորհրդանշում Անգելա Մերկելի պիջակի գույները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնի է հագնվելու համեստ ոճով, որը չպետք է ցույց տա նրա սեռը, տարիքն ու սոցիալական վիճակը: Հիմնականում փոխվում է նրա պիջակի գույնը, իսկ յուրաքնաչյուր գույն տրամադրություն է ստեղծում: Անգելա Մերկելը Վրաստան էր ժամանել փղոսկրի գույնի պիջակով, որը, ըստ երեւույթին, խորհրդանշում է Գերմանիայի ու Վրաստանի հարաբերույթուններում մաքրությունն ու որոշակիությունը: Հաջորդ օրը նա վարդագույն պիջակով էր, հավանաբար, ի համերաշխություն «վարդերի հեղափոխությանը» Վրաստանում: Մերկելը Հայաստանում կանաչ պիջակով էր: Կանաչը խորհրդանշում է գարունը, նոր ճանապարհը արմատից մինչև երկինք: Գերմանիայի կանցլերը Բաքու է մեկնել ծովի ալիքի կապույտ գույնի պիջակով: Բաքվում Մերկելի բանակցությունների գլխավոր թեման կասպիական գազն է լինելու:

Like this post? Please share to your friends: