Համացանցում հայտնվել են բանաստեղծություններ՝ նվիրված վարչապետին ու փոխվարչապետներին

hraparak.am-ը գրում է. Համացանցում բանաստեղծություններ են հայտնվել՝ նվիրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ փոխվարչապետներ Արարատ Միրզոյանին, Տիգրան Ավինյանին։ Սակայն հայտնի թե չէ, թե ով է դրանց հեղինակը․

Նիկոլ Փաշինյան

Դու համեստ ես ու խելացի,

Քեզ զոհում ես հանուն ազգի,

Հայացքը քո վճռական,

Չի հանդուրժում ոչ մի թալան։

Դու Նիկոլն ես, Նիկոլ Արքան,

Պիտ զարգացնես մեր Հայաստան,

Հեզ հնազանդ մենք քո ծառան,

Հրամանիդ պատրաստակամ։

Ճախրիր Նիկոլ, բաց թևերդ,

Արծիվ զավակ հերոս ազգի…

 

Արարատ Միրզոյան

Արարատն ես մեր հաղթական,

Մեր Նիկոլի ուժ, օգնական,

Քո հայացքով իշխանական,

Դու սաստում ես սուտ ու թալան։

Մեջքիդ կանգնած է ազգը հայոց,

Պայքարում է առանց նվվոց,

Դու հանճար ես մի իսկական,

Ճակատ ունես անմահական։

 

Տիգրան Ավինյան

Դու, Ավինյան մեր սիրասուն,

Ազգի համար մարտիկ փայլուն,

Ազատություն ես գովերգում,

Մեր վեհ երկիրն ես զարգացնում։

Մեր Նիկոլին լավ ծառայիր,

Նրա հզոր խոսքը լսիր,

Գոմիկներին չվստահես,

Թե չէ Նիկոլին կզայրացնես։

Նարընտիր Երևանի քաղաքապետ՝ Հայկ Մարության

Անաչառ ես ու շատ ազնիվ,

Քո պայքարին փառք ու պատիվ,

Նիկոլ Արքան քեզ մեծ թիկունք,

Ամեն քայլդ խելքի ակունք։

Մայր քաղաքի մեր նոր գլուխ,

Գիտենք ունես անսահման դուխ,

Դե Ծաղկացրու մեր մայր քաղաք,

Քո հանճարեղ մտքով անհագ։

Like this post? Please share to your friends: