Որ թալիսմաններն են երկարակեցություն ու հարստություն բերում

Այսօր ամենահայտնի թալիսմանները սկիզբ են առնում ֆեն-շուի ուսմունքից: Այժմ երկարակեցության ամենահայտնի թալիսմանը կրիան է: Կրիաների կյանքի տևողությունը մոտավորապես 150 տարի է և այդ հանգամանքի մասին վկայում են գիտնականների ուսումնասիրություններն ու լեգենդները: Ոչ միայն արձանիկը կամ վզնոցը կարող է թալիսման համարվել, այլ նաև կենդանի կրիան: Ֆեն-շուի ուսմունքի հետևորդներն ասում են, որ կրիան պետք է լինի բոլոր տներում, դա ոչ միայն երկարակեցության խորհրդանիշն է, այլ նաև առողջության ամրացման և զարգացման:

Կռունկը անմահության, հարստության ու երկար կյանքի խորհրդանիշն է: Այն ունիվերսալ թալիսման է, սակայն ավելի լավ է այն հյուրասենյակում կամ ննջասենյակում տեղադրեք:Եթե նկարի վրա պատկերված են երկու կռունկներ, ապա ամուսնության ամրությունը ևս երաշխավորված է:

Եղջերուի արձանիկը կարող եք տեղադրել աշխատավայրում: Այն զարգացման և ֆինանսական հաջողության խորհրդանիշն է: Եթե եղջերուն տանն է գտնվում, ապա տան անդամները լուրջ հիվանդություններ չեն ունենա:

Բույսերի շարքում երկարակեցության խորհրդանիշը բամբուկն է: Կարծիք կա, որ այն դրական ազդեցություն է ունենում տան աուրայի վրա: Կարելի է բամբուկից պատրաստված իրեր ձեռք բերել: Դրանք կնպաստեն ձեր տանը ներդաշնակության ստեղծմանը:

Հին լեգենդի համաձայն՝ Երկնային Թագուհու այգում տարին մեկ անգամ դեղձի ծառի պտուղներ են հասունանում: Չինաստանում և շատ այլ երկրներում՝ այս պտուղը հոգևոր ամրության ու երկարակեցության խորհրդանիշն է: Այս ծառից պատրաստված իրերը կամ մրգերը հիանալի թալիսման են: Դրանք տանը տեղադրելով՝ ձեզ կապահովագրեք բացասական էներգիայից:

Like this post? Please share to your friends: