Սոս Ջանիբեկյանի ֆեյսբուքյան գրառումը

Դերասան Սոս Ջանիբեկյանը գրում է.

«Ամենակարևորը, մենք նոր Հայաստան ենք կերտում, ոչ թե հին Հայաստանը պախարակում ենք և ամոթանքներ տալիս։

Բոլորս էլ, ինձանից սկսած, արել ենք մեր սխալները, ամեն մեկս մեր հնարավորությունների չափով ։

Եկեք շատ դաժան չքննադատենք ու չպախարակենք այն մարդկանց, ովքեր ինչ որ չափով փորձել են իրենց գործունեությունը ծավալել ջունգլիի քսան տարուց ավել արմատացած կանոններից ելնելով ։

Կառուցողականության համար, համաձայն եմ, պետք է մաքրել մշուշը տեսնելու, թե կառուցելու համար ինչ է հարկավոր։
Բայց ոչ մշուշում մոլորվածներին հանել ցցի։

Մենք սովորեցնող ենք, սիրող և ներող»։

Like this post? Please share to your friends: