Տեսանյութ․ ցուցադրվում է երկու ինքնաթիռների՝ բախումից խուսափելու պահը (լուսանկարներ, տեսանյութ)

Daily Maily-ը տեսանյութ է հրապարակել, որում Անգլիայի Բիրմինգհեմի օդանավակայանում միջադեպ է տեղի ունեցել, որի տեսագրությունը հրապարակվել է համացանցում ու հայտնվել օգտատերերի ուշադրության կենտրոնում: Տեսանյութում ցուցադրվում է երկու ինքնաթիռների՝ բախումից խուսափելու պահը:

Կայքը նշում է, որ ինքնաթիռներից մեկը պատրաստվում էր թռիչքի, իսկ մյուսը՝ վայրէջքի: Մի պահ ինքնաթիռների միջև առավելագույն հեռավորությունը մոտ 150 մետր է եղել:

«Աստված իմ, նայե՛ք: Որքա՜ն մոտիկ է»,-բացականչել է գետնից տեղի ունեցածին հետևող ականատեսը:

Վայրէջք կատարող ինքնաթիռի ուղևորներից մեկի խոսքով՝ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել:

«Կեցցե՛ մեր օդաչուն, ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել», – գրել է նա Twitter-ում:

Բիրմինգհեմի օդանավակայանի ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ սա իրականում «վերահսկվող մանևր» էր:

«Մենք հասկանում ենք, թե ինչու կարող էր այս տեսանյութը մտահոգություն առաջացնել, սակայն սա վերահսկվող մանևր էր՝ ստանդարտ միջոցառումների շարքից: Ծանրաբեռնված օդանավակայաններում նման բան տեսնելն անսովոր չէ», – նշել է օդանավակայանի ներկայացուցիչը:

Like this post? Please share to your friends: