«Էս ո՞ւր եք գլորվում էսպես, վայ մամա ջան, տրադիցիաներ չեք պահպանու՞մ»

Քրիստ Մանարյանի ֆեյսբուքյան հրապարակումներից.

«Ոոոնց… ուզում եք ասել՝ ընտրություններում հաղթողները ռեստորաններ չեն փակելո՞ւ ու տակառի պես փորները դուրս գցած, շալվարները մի կերպ վերև քաշելով տռճիկ չեն տալու՞ վեց-ութի տակ… իկռաներ, չալաղաջներ, սուկիներ, մատեր չեն մնալո՞ւ կիսակերած ու կիսակրծած, շների բաժին… հայկական փոփի ՙաստղերին ու աստղիկներին՝ էլ չեն կանչելո՞ւ իրենց հաղթանակը ծաղկեցնելու ֆոնոգրամներով, պլյուսի տակ, պաչկեքով շաբաշներով, սեղանների վրա ու տակ պարելով, վերջում էլ մի քանիսին հյուրանոցներ քարշ տալով… սալյուտ չեն գմփցնելո՞ւ ի նշան հերթական պատմական հաղթանակի՝ վախեցնելով քնած ու դառնացած երևանցիներին, ասենք՝ ապրիլյանի տղերքի տարելիցի օրվա պես… սև ջիփերը լուսաֆորի կարմիր ու դեղին արհամարհելով, հազար անգամ արագաչափերով նկարվելով ու թքած ունենալով դրանց վրա, միգալկեքը վնգացնելով, գիշերով չեն շտապելո՞ւ խմած, հարբած ու դրանից էնքան կայֆեր բռնած թագավորիկներին կազինոներ ու մոթելներ հասցնել՝ կայֆավատը շարունակելու…. էս ո՞ւր եք գլորվում էսպես, վայ մամա ջան, անաղուհաց երգիր եք կառուցո՞ւմ, տրադիցիաներ չեք պահպանու՞մ, էլ տաս հազարներ չեք խոստանալո՞ւ ու քցեք հարիֆներին, էդ նույն տաս հազարները չտալով…. Դուք չեք ուզո՞ւմ, որ դժգոհներն արտագաղթեն ու ոտի տակ չընկնեն… դուք ՀԱՅ չե՞ք, արա…»

Like this post? Please share to your friends: