Վալերի Օսիպյանի առաջին մեծ հարվածը՝ ՀՀԿ-ին. Ինչ է կատարվել

Վալերի Օսիպյանի առաջին մեծ հարվածը՝ ՀՀԿ-ին. Ինչ է կատարվել…

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով, աշխատանքից ազատվել է Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը, ով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է:

Նա պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն…

Շարմազանովի փոխարեն, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել Արտակ Գյուրջանյանը՝ ազատվելով ոստիկանության Թումանյանի բաժնի պետի պաշտոնից:

Բացի այդ, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Վազգեն Թորոսյանն ազատվել է պաշտոնից եւ նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ:

Իսկ Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պետ:

Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Թումանյանի բաժնի պետ է նշանակվել Լեռնիկ Գիգոլյանը,ով մինչ այդ զբաղեցնում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը:

Շատ օգտատերի կարծիքով այս քայլով Օսիպյանն արդարացիորեն մեծ հարված հասցրեց՝ ՀՀԿ-ին, ինչը գովելի արարք է ոտիկանապետի կողմից»:

Like this post? Please share to your friends: