ԱԱԾ պետից արդեն վախենում են. շատ նախկին պաշտոնյաներ պատրաստվում են արտագաղթել

Politik.am-ը գրում է:

Օրերս ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ մայիսի 23-ից սկսվելու է անհաշտ պայքար անպօրինի հարստացածների դեմ: ԱԱԾ պետը պահեց իր խոստումը և մայիսի 24-ին մենք արդեն տեղեկացանք, որ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել տարբեր կազմակերպությունների և անհատների դեմ:

ԱԱԾ նորանշանակ պետը իր գործողություններով կարծես կարծրատիրպեր է կոտրում:

Նախկինում իշխանության ներսում տեղի ունեցած փոփոխություններից հետո էլ աղմկահարույց ձերբակալություններ էին լինում, բայց նախկինում այդ աղմուկը հիմնականում արհետական էր, քանի որ իրավապահ մարմիները հիմանականում շրջանցում էին այն կազմակերպությունները, որոնք կապված էին լինում նախկին և նոր իշխանավորների անունների հետ:

Արթուր Վանեցյանի ղեկավարած կառույցը երեկ փաստորեն կոտրեց այդ կարծրատիպը և ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ իրականացրեցին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և նախկին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի անունների հետ կապվող «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ում, որը մաքսային ծառայություններ մատուցող մանոպոլ կազմակերպություն էր և հիմնվել էր Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո:

Մեր տեղեկություններով ԱԱԾ նման գործողությունները մտահոգություններ են առաջացրել նախկին մի շարք պաշտոնյաների մոտ, որոնք կապված են եղել տարբեր կոռուպցիոն սխեմաների հետ:

Այդ պաշտոնյաները անգամ պատրաստվում են որոշ ժամանակով, եթե ոչ ընդմիշտ հեռանալ Հայաստանից, որպեսզի ԱԱԾ հատուկ գործողությունների ժամանակ ոտնատակ չընկնեն: Եթե իրավիճակը հանդարտվի՝ կվերադառնան, իսկ եթե ոչ՝ կշարունակեն դրսում վայելել կոռուպցիոն ճանապարհով վաստակած միլիոնները:

Like this post? Please share to your friends: