Աննա Հակոբյանը, Մարիամն ու Շուշանը պատրաստել են իրենց ընտրած եթերայուղերով բալզամներ

«Մեծ պատիվ էր այսօր Նաիրիանում ընդունել Աննա Հակոբյանին աղջիկների` Մարիամի և Շուշանի հետ։Նրանք Նաիրիանի համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանի հետ շրջեցին փորձարարական պարտեզի տարածքում, ծանոթացան բույսերին և հետևեցին եթերայուղերի թորման ընթացքին։Զբոսայցի վերջում պատրաստել էինք անակնկալ, որին հյուրերը մեծ ոգևորությամբ արձագանքեցին. մեր գիտաշխատողների հետ պատրաստեցին իրենց ընտրած եթերայուղերով բալզամներ, որոնք լցրեցին անվանական տարաների մեջ և հուսով ենք դեռ երկար և հաճույքով կօգտագործեն»,- գրված է Հայաստանում ամբողջովին բնական կոսմետիկա արտադրող առաջին ընկերության՝ «Նաիրիան»-ի ֆեյսբուքյան էջում:

Like this post? Please share to your friends: