Զինվորները ուշացած,բայց պատասխանել են Նատալիի նամակին. «Կներես, որ այսքան ուշ գրեցի….»

Փոքրիկ Նատալիի՝ սահմանը հսկող հայ զինվորին ուղղված նամակը, որը բազմաթիվ սրտեր էր հուզել, որը զինվորին այդպես էլ չէր հասել ու ինչ-ինչ պայմաններում մնացել էր գեներալի ուսադիրներ կրող Մանվել Գրիգորյանը թաքստոց-պահեստարանում, վերջապես տեղ է հասել ու արդեն պատասխան ստացել.

«Բարև, իմ սիրելի, իմ փոքրիկ քույրիկ՝ Նատալի: Հուսով եմ, որ դու լավ ես, ու ժպտում ես քո անուշ, մանկական ժպիտով: Կներես, որ քո սրտի թրթիռով գրված նամակին ստիպված եղա այսքան ուշ պատասխանել: Ուղղակի, քո նամակը շատ երկար ճանապարհ անցավ, փաստորեն: Հուսով եմ, ինձ կներես, չէ՞ որ ես անչափ ուրախացա, երբ կարդացի քո նամակը: Շատ շնորհակալ եմ քեզ այս նամակի համար, շնորհակալ եմ լավ խոսքերի ու վստահության համար, իմ լավ քույրիկ: Ես ու իմ ընկերները անչափ հպարտ ենք, որ ծառայելով մեր հայրենիքին, պաշտպանում ենք նաև քեզ ու քո ընկերներին: Հրա՛շք փոքրիկներ, չէ՞ որ, դուք եք մեր ապագան ու հայրենիքի ապագա պաշտպանը»,- այս տողերով է սկսվում զինվորի նամակը:

Տեսանյութն ու լուսանկարներն «Ավրորային» է ուղարկել Նատալիի մայրիկը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ նամակը գրել են զորամասում ծառայություն իրականացնող զինվորները, որոնցից մեկն էլ նաև այցելել է աղջկան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռադիո Ավրորայի» եթերում Նատալիի հետ հեռախոսազրույց էինք ունեցել, որը Արցախում լսել են նաև պատասխան նամակը գրած զինվորները:

 

Իհարկե, Մանվել Գրիգորյանի պահեստներում շատ ավելի շատ նամակներ կային, որոնք գրել էին երեխաները և որոնք, ցավոք, տեղ չեն հասել: Նատալիի տողերը, կարծեք թե, վերածվեցին մի հավաքական նամակի, որն արտահայտում էր Ապրիլյան պատերազմի ժամանակ բոլոր երեխաների ապրումները:

Like this post? Please share to your friends: