Հույս կա, որ մեր պետության թոշակառուն ևս կարող է իրեն թույլ տալ. Գարիկ Գալիկյանի գրառումը

Փաստաբան Գարիկ Գալիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

40.000.000.000 ՀՀ ԴՐԱՄ շրջանառությունից 7.200.000.000 ՀՀ ԴՐԱՄ չվճարված հարկ մեկ տարում։

ՀՀ-ում կա մոտավորապես 400.000 թոշակառու, այսինքն նշված գումարը հավասարապես բաշխելով՝ յուրաքանչուր թոշակառուի թոշակը կարող էր բարձրանալ 18.000 ՀՀ ԴՐԱՄՈՎ։

Ու այս ամենը ընդամենը մեկ դեպքով։ Իհարկե թվերը մոտավորապես եմ նշել, հիմք ընդունելով համացանցում տեղ գտած տեղեկատվությունը։

Այսինքն հույս կա, որ մեր պետության թոշակառուն ևս կարող իրեն թույլ տա, դեղ առնելուց և կոմունալ վճարումները կատարելուց բացի, մեկ ընդ մեկ նաև իր համար մի զույգ դամաշնիկ, իսկ ձմեռը թաք չուլքի կամ ռետուզ առնի առանց վարանելու կամ վաղվա օրվա մասին մտածելու։

Like this post? Please share to your friends: