ՃՈ-ն հրավիրում է աշխատանքի. տարիքը՝ մինչև 30, հասակը՝ 170 սմ-ից ոչ պակաս, դիպլոմով, առողջ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պաշտոնում ծառայության անցնելու համար հրավիրվում են մինչև 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած, 170 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող և ֆիզիկապես առողջ արական սեռի այն անձինք, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն` «Իրավագիտություն», «Տրանսպորտային մեքենաշինություն», «Տրանսպորտային համակարգեր», «Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում», «Մեքենաներ և սարքավորումներ», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում» մասնագիտություններով:

Մանրամասն տեղեկությունների համար ոստիկանությունն առաջարկում է զանգահարել 011-54-67-95 հեռախոսահամարով:

աղբյուր

Like this post? Please share to your friends: