ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սենսացիոն հայտարարություն է արել. թավշյա հեղափոխությունն անվանել է «ֆանտաստիկ օրինակ»

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում ապրիլյան ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն անվանել է «ֆանտաստիկ օրինակ»:

Գուտեեշի կարծիքով՝ Հայաստանի իրադարձությունները հասարակության համար մեծ նշանակություն ունեն:

Նա այսպես է պատասխանել լրագրողի հարցին առ այն, թե ինչ է խորհուրդ տալիս ԱՄԿ-ի գլխավոր քարտուղարը հասարակ քաղաքացիներին ամբողջ աշխարհում իրենց իրավունքների պաշտպանության եւ դեմոկրատիայի ամրապնդման համար պայքարում։ Այս համատեքստում նա հիշել է Հայաստանի օրինակը։

«Վերջերս մենք ունեցանք Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որին մասնակցել են երիտասարդները:

Այս ֆանտաստիկ օրինակը թույլ է տալիս հուսալ, որ պատճառներ կան հավատալու՝ նոր սերունդն ընդունակ կլինի որոշումներ ընդունել ավելի լավ, քան իմ սերունդը»,- հայտարարել է Գուտերեշը Facebook-յան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հացին:

Like this post? Please share to your friends: