Շատ լավ լուր․կեցցե՛ Նիկոլը․գների կտրուկ անկում. Ահա, թե որ ապրանքներն են էժանանալու

Երկրում ստեղծված իրավիճակը ինքնաբերաբար բերել է նրան, որ որոշ շուկաներում բիզնեսը վերանայում է իր գնային քաղաքականությունը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում որոշ ապրանքների, մասնավորապես, շաքարավազի, բանանի շուկաներում գների նվազեցմանը:

«Դեռևս կառավարությունը ծրագիր չի ներկայացրել, քաղաքական լծակ չի կիրառել, բայց բիզնեսն ինքնաբերաբար գնում է այսպիսի գնային սրբագրումների…

Բիզնեսը շատ լավ հասկանում է, որ գների մեջ դրված ստվերային բաղադրիչը վաղ թե ուշ ուսումնասիրվելու է և հնարավոր է ինչ-որ ժամանակ հետո իրենց առաջ հաշիվ դրվի:

Դրա համար խելացի գործարարները գնում են այդ քայլին: Խորհուրդ կտայի մյուս գործարարներին ևս, եթե այդպիսի խնդիրներ ունեն, արագ, որքան հնարավոր է շուտ, գնան ողջամտության տիրույթ:

Գներ-որակ հարաբերակցությունը պետք է լինի ոչ միայն պարզապես շահույթ ապահովող լծակ, այլև՝ լինի արդար, շուկայում երկարաժամկետ մրցակցային պայմաններով գործելու հնարավորություն տվող նշաձող», ասաց Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետը կարծում է, որ առաջիկայում վառելիքի, պարարտանյութերի, դեղորայքի, շինանյութի, փայտանյութի շուկաներում գների վերանայում՝ իջեցման ուղղությամբ, ևս պետք է սպասել:

 

Ըստ նրա՝ խոշոր ներկրողների շուկաները բնականաբար ուսումնասիրվելու են և նոր իշխանությունը չի կարող քայլեր չանել:

«Ի՞նչ պետք է անի բիզնեսը: Պետք է կուտակած կապիտալն այլ ոլորտներում տեղաբաշխի, գնա դիվերսիֆիկացման, լինի ճկուն ու շուկայում դիմադրող՝ երկարաժամկետ մնալու համար:

Պարզ է, որ եթե ունենան ներկրման մի քանի բիզնես իր գերշահույթով ու դա նվազի, ապա շատ արագ կլինի սնանկացում: Հետևաբար, ելքը դիվերսիֆիկացիան է»,-հավելեց նա:

Նախորդ շաբաթ արձանագրվեց շաքարավազի գնի անկում՝ 1 կգ-ի համար 390-ից հասնելով 340 դրամի։ Իսկ բանանն էժանացել է՝ կիլոգրամի 900 դրամի փոխարեն դառնալով 550- 600 դրամ։

Like this post? Please share to your friends: