Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ». Վանեցյանը հավաստիացրեց, որ նա չի լքի երկիրը

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան» հիմնադրամի գործով դեռևս չի հրավիրվել Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, սակայն առաջիկայում կհրավիրվի:

Արթուր Վանեցյանը նաև հավելեց, որ հիմնադրամում ստուգումները մոտենում են ավարտական փուլին. «Ուղղակի «Երևան» հիմնադրամում ստուգումների ծավալն այնքան մեծ էր, երևի հիշում եք, երբ մեր տղաները հանում էին այդ պարկերը, փաստաթղթերի ծավալը պատկերացնում եք»:

Պատասխանելով հարցին, թե Տարոն Մարգարյանին պատկանող բիզնեսներում ստուգումներ եղե՞լ են, լինելո՞ւ են, ԱԱԾ տնօրենն ասաց. «Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ մենք չենք հայտնաբերել։ Հայտնի հրապարակումներ, որ եղել են, վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականը՝ Արեն Մկրտչյանը, այդ նյութերը փոխանցել է մեզ, այդ նյութերով իրականացվում են ուսումնասիրություններ, և կլինեն կոնկրետ միջոցառումներ»։

Արթուր Վանեցյանը հերքեց, որ Տարոն Մարգարյանն այս ընթացքում երկիրը լքել է:

 

Like this post? Please share to your friends: