Քաղաքացին դիմել է առողջապահության նախարարին՝ առաջարկելով վարչապետի հազը բուժելու դեղամիջոց

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է քաղաքացիներից մեկից ստացված մի դիմումի լուսանկար, որտեղ հեղինակն իր օգնությունն է առաջարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազը բուժելու համար: Ենթադրվում է, որ դիմումը ներկայացվել է առողջապահության նախարարություն:

«Դիմելով Ձեզ հայտնում եմ, որ ես եկել եմ առաջարկելու իմ օգնությունը պարոն Նիկոլ Փաշինյանին՝ առողջության (հազի) վերաբերյալ: Ես գիտեմ դեղամիջոց, որը կօգնի մեր վարչապետին»,- գրել է քաղաքացին:

Like this post? Please share to your friends: