3 օր խոտով են սնվել. ինչ է պատմում կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը

asekose.am-ը գրում է․

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը, ԱԱԾ տեսանյութը արցունքն աչքներին է դիտել:

«Սա ապրիլյան պատերազմից հետո հայ ժողովրդի 2-րդ ողբերգությունն է». սա տիկին Համեստի գնահատականն է Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում զինվորների համար նախատեսված սննդի պաշարների հայտնաբերմանը:

Մանրամասները` Ազատություն ռադիոկայանի տեսանյութում

Հիշեցնենք, որ կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի էր բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել էր մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: 

Like this post? Please share to your friends: