ՀՐԱՏԱՊ։ Ադրբեջանից բռնագաղթած քաղաքացիները կկարողանան լուծել իրենց բնակելի տարածքների հարցը

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները կսեփականաշնորհվեն: Նման որոշում է կայացվել կառավարության այսօրվա՝ հունիսի 15-ի նիստում:
Փախստականները օրենսդրությամբ սահմանված կարգով կկարողանան սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
«Սահմանել, որ սույն որոշման հավելվածով հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին»,- ասվում է նախագծում:
Նշված տարածքները տիրապետող պետական կառավարման մարմինը սեփականաշնորհվող բնակելի տարածքի հատակագիծը ներկայացնելուց հետո բնակիչների հետ պետք է կնքի նվիրատվության պայմանագրեր:

Like this post? Please share to your friends: