ՀՐԱՏԱՊ. Ժիրայր Սեֆիլյանն Ու Մյուսներն Ազատ Արձակվեցին Կալանքից

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքները մասնակի բավարարեց:

Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկում 5 տարի, 6 ամիս ժամկետով: Նրա նկատմամբ ընտրված փախանման միջոց կալանավորումը փոխարինվեց Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյան, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Վարդան Բոստանջյանի, Վարդևան Գրիգորյանի, Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի, Արթուր Մանուկյանի, Լուիզա Սարգսյանի, Նորա Առուստամյանի, Սերգեյ Բագրատյանի, Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորությամբ:

«Երաշխավորներից յուրաքանչյուրի կողմից 500 հազարական ՀՀ դրամ վճարելուց հետո Ժիրայր Սեֆիլյանին ազատել կալանքից»,- հայտարարեց նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:

աղբյուր

Like this post? Please share to your friends: