Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի. Փաշինյանը ցույց տվեց փողի տեղը

Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, կառավարության նիստի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մտահոգությանը, թե յուրաքանչյուր համաներում ենթադրյալ ազդեցություն ունի հարցի վրա:

Փաշինյանի խոսքով, պետք է հաշվի առնվի այն, որ ՊԵԿ-ի առաջ խնդիր է դրվել, որ բյուջեի մուտքային մասերը պետք է էականորեն ավելանան, եւ այստեղ երկրորդ տարբերակ չկա:

«Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն կա, եւ մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն եւ այս ստվերային տնտեսությունը դուրս բերեն լուսավոր տարածք: Այսինքն՝ մենք չպիտի մտածենք՝ վայ, փող չունենք, եկեք, ոչ մի բան չանենք: Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի: Հիմա ՊԵԿ-ը, ԱԱԾ-ին, դատախազությունը, ոստիկանությունը, ՀՔԾ-ն պետք է ապահովեն այդ ընթացքը, եթե չանեն, մենք կանենք համապատասխան եզրակացություններ: Այնպես որ, պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք հանգիստ քնել գիշերը», – եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Like this post? Please share to your friends: