Միայն 2017 թվականին գողացել է, հանկարծ չընկնեք, 125 միլիոն դրամ….ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հետ
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 19-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր.
«Այսօր պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Հսկայական գումարներ ավելացան կրթական ոլորտում: Ասում էիք՝ փող չկա»:
Խոսքը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի մասին էր, ով նաև հանդիսանում է ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավարն ու փաստացի համակարգում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեությունը։
Նախարարի գրառումից կարճ ժամանակ անց Կարեն Ավագյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքեց Հարությունյանի գրառմանը՝ նշելով. «Հարգելի ընկերներ, չէի արձագանքի կրթության նոր նախարարի գրառմանը, եթե իմ անունը չարծարծվեր: Կարեն Ավագյանի հիմնադրամ գոյություն չունի: Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը հավանաբար ի նկատի ուներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է և վերջինիս հոգաբարձուների նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: ՀՀ վարչապետն էլ այսօր, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն է։ Ի դեպ, ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը։»
Մենք հենց այդ գրառման տակ պրն Ավագյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք բուհերն ու մյուս կառույցները պարտադիր կարգով են նվիրատվություններ կատարել հիմնադրամին, ինչպես նշել էր նախարարը։ Մեր հարցին ի պատասխան՝ պրն Ավագյանը նշեց, որ նվիրատվությունը պարտադիր կարգով չի եղել, եղել է բուհերի կառավարման խորհուրդների որոշմամբ։
Իսկ որքա՞ն նվիրատվություն է կատարվել ՀԵՀ-ին առանձին բուհերի և այլ կառույցների կողմից։