Աբխազական խաչապուրի. բաղադրատոմսի գաղտնիքը

Շատ կանայք են ցանկանում իմանալ աբխազական խաչապուրու պատրաստման եղանակը: Սիրով ներկայացնում ենք.

Բաղադրիչներ` Խմորի համար ՝ 1 կգ ցորենի ալյուրին ՝ 10 կգ խմորիչ, 2 բաժակ կաթ , մի պտղունց աղ,

Միջուկի համար՝ 1 կգ սուլուգունի պանիր, 2 ճ.գդ. ջուր, 1 ճ.գդ. շաքարավազ, 1/2 թ.գդ. աղ,
Պատրաստման եղանակը ՝ Խմորիչը խառնել կաթին: Թողնել մի փոքր մնա: Լցնել մաղած ալյուրի վրա, ըստ ճաշակի աղ անել, հունցել խմորը:

Թողնել խմորը հասունանա: Սուլուգունի պանիրը քերիչով անցկացնել, մի քիչ ալյուր ավելացնել, որ կպչուն ստացվի:

Խմորը գնդերի բաժանել: Ամեն գունդը կլոր բացել: Մեջտեղում դնել միջուկ, երկու կողմից սեղմել այնպես, որ միջուկը երևա:

Թխել 200 աստիճան տաք ջեռոցում, մինչև կարմրի: Մատուցելուց առաջ վրան կարագ քսել:

Like this post? Please share to your friends: