Թավշյա հեղափոխության ԴՈՒԽՈՎ երգերը

Թավշյա հեղափոխության ընթացքում և դրանից հետո ինքնաբուխ երգերի շքերթ սկսվեց, որոնք դարձան հեղափոխության անբաժանելի մասը:

Այս երգերի շարքում ամենասիրվածը թերևս Թաթա Սիմոնյանի երգնէ, որը հնչում էր նաև հարթակից և մեծ ժողովրդականություն վայելեց ոչ միայն Հայաստանում, նաև Սփյուռքում և Արցախում: Ինտրիգային երգերի շարքից կարելի է առանձնացնել անհայտ, ձայնը փոխված կատարողի երկրում Երկրում իրավիճակ ա փոխվել երգը, որտեղ անդրադառնում են հետհեղափոխական Հայաստանի առաջին օրերի դեպքերին, արդեն կա դրա երկրորդ, ոչ այնքան հաջող տարբերակը, որն իսկապես զիջոււմ է առաջինին: Հեղափոխության ընթացքում ծնված երգերից ամենատարածվածները՝ Հայկ Ստվեր- Քաղաքացու երգը 38-ամյա Հայկ Ստվերի «Քաղաքացու երգը» դարձել է «Իմ քայլը» շարժման հիմնը: Հարցազրույցներից մեկում Հայկը պատմել է, որ առաջին անգամ, երբ իրեն առաջարկեցին կատարել այս երգը, մերժել է, որովհետև իր ոճի մեջ չէր: Սակայն մեկ շաբաթ հետո կրկին առաջարկեցին, և մերժել այլևս չկարողացավ: Երգի բառերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, երաժշտության՝ հենց ինքը Հայկը: Ասում է, որ բառերը կարդալով զարմացել էր, թե ինչպես կարող էր Նիկոլ Փաշինյանն այսքան լավ գրել: Իսկ ավելի շատ զարմացել էր, երբ Կիևից եկավ Հայաստան, և Երևանի բոլոր անկյուններում այս երգն էր լսում: Երգը հրապարակվել է մարտի 30-ին, իսկ ապրիլի 25-ին երգիչը այն կատարեց Հանրապետության հրապարակում ժողովրդի ծափերի ներքո: Հրագ-Դուխով Սա այն երգն է, որը չափազանց սիրվեց հեղափոխության օրերին: Այն կարող էիր հատուկ չմիացնել, որովհետև թե երթուղային տաքսիներում, թե վարսավիրանոցներում, թե խնջույքներում, ակումբներում, սրճարաններում և առհասարակ ամենուրեք համատարած այս երգն էին լսում: Երգը այնքան ռիթմիկ է, որ լսելուց բացի ցանկություն է առաջանում միաժամանակ երգել և պարել: Երգի հեղինակը՝ Հրագը, վերջերս՝ օգոստոսի 8-ին, հրապարակեց իր մյուս երգը, կրկին հեղափոխության մասին «100 օր ա» վերնագրով: Այն Նիկոլ Փաշինյանի՝ արդեն 100 օր վարչապետ լինելու մասին է: Իսկ արդյո՞ք այն այնքան կսիրվի ժողովրդի կողմից, որքան երգչի նախորդ՝ «Դուխով» երգը: Անդո Մնացականյան «Քայլ արա մերժիր Սերժին» Անդո Մնացականյանն ավելի շատ հայտնի է որպես դիջեյ Անդո: Հայկական թավշյա, ոչ բռնի համարվող հեղափոխության կարգախոսը հետևյլան էր. «Քայլ արա մերժիր Սերժին»: Անդո Մնացականյանը հենց այս կարգախոսի հիման վրա էլ ստեղծեց այն ռեմիքսը, որը գրավել էր հեղափոխության մասնակիցներին: Նշենք, որ «Քայլ արա» խոսքը պատկանում է հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, իսկ «Մերժիր Սերժին» կարգախոսը, որը հետո կպավ «Քայլ արա»-ին, առաջինն առաջարկել է Դավիթ Հովհաննիսյանը: Էդո- Հերոս Նիկոլ Փաշինյան Մայիսի 5-ին հրապարակվեց այս երգը, որը նվիրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սա այնքան չի տարածվել, ինչքան նախորդները, սակայն շատերին սա այնքան է գրավել, որ երգն իրենց խնջույքների անբաժան մասն է դարձել:

primenews.am

Like this post? Please share to your friends: